Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի օրը որոշեց իջեցնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը` մատնանշելով դոլարի նկատմամբ դրամի աննախադեպ արժեվորումը:
Մեկ խորանարդ մետր գազի դիմաց 2007 թվականի առաջին օրվանից հայաստանցիները կվճարեն 59 դրամ` ներկայումս գործող 65 դրամ սակագնի փոխարեն:
«Եթե հաշվի առնենք, որ ամբողջ ինքնարժեքի մեջ «Հայռուսգազարդ» ընկերության 60 տոկոսից ավելին դոլարային պայմանագրի արդյունքում է ձեւավորվում սահմանի վրա, մենք պարտավոր էինք վերանայելու [սակագինը]», - ասաց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Այն ձեռնարկությունների համար, որոնք սպառում են ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ, սակագինը դոլարային արտահայտությամբ բարձրացավ:
«Զուտ դրամային արտահայտությամբ ե’ւ էներգետիկները, ե’ւ արդյունաբերողները 3 հազար դրամով ավելի ցածր են վճարելու, քան նախկին սակագնով», - բացատրեց Նազարյանը` հավելելով նաեւ. - «Վերջնական սպառողների համար առաջիկայում որեւէ ծառայության սակագին փոփոխության չի ենթարկվի»:
Շաքե Ավոյան