Մատչելիության հղումներ

Հայաստան է այցելել Ազգային դեմոկրատական ինստիտուտի նախագահը


Այսօր Հայաստան է այցելել Ազգային դեմոկրատական ինստիտուտի (ԱԴԻ) նախագահ Քենեթ Վոլաքը: Երեւանում նա հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննության առնելու ու ներկայացնելու ԱԴԻ-ի գործողությունները եւ ծրագրերը, որոնց նպատակն է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն, Քենեթ Վոլաքն ասել է, որ ԱԴԻ-ն համագործակցում է Հայաստանի մի շարք քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական խմբերի հետ` աջակցելու ամերիկյան կառավարության ընտրական աջակցության ռազմավարական ծրագրին:

Հայաստանի կառավարության հետ համատեղ մշակված այս ռազմավարական ծրագրի նպատակն է նպաստել հաստատությունների զարգացմանը Հայաստանում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախաշեմին:

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի կողմից ղեկավարվող ԱԴԻ-ն շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը նպատակ ունի աշխարհով մեկ ամրապնդել եւ տարածել ժողովրդավարությունը:

Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու նպատակով ԱԴԻ-ն ԱՄՆ-ի կառավարության կողմից դրամաշնորհային ֆինանսավորում է ստացել:

Քենեթ Վոլաքը Ազգային դեմոկրատական ինստիտուտի նախագահն է 1993 թվականի մարտից: Նա նաեւ ՄԱԶԾ-ի ամերիկյան կոմիտեի տնօրենների խորհրդի նախագահն է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG