Մատչելիության հղումներ

Սիրենք ու պահպանենք բնությունը


«Աշակերտները շատ քիչ պատկերացում ունեն անտառ ասվածի եւ բնության մասին: Բնապահպանական խնդիրներն իրենց այդքան էլ չեն հուզում», - բողոքում են ուսուցիչները:

«Հայաստան ծառատունկ ծրագիր» բարեգործական հիմնադրամը մտահոգված է աշակերտների՝ բնության հանդեպ ունեցած անտարբեր վերաբերմունքի համար: 2005 թվականին ծրագրի կողմից տպագրվեց եւ հրատարակվեց «Միտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես» ուսուցչի ձեռնարկը: Այդ գրքի գնահատման սեմինար էր այսօր հրավիրվել Թեքեյան կենտրոնում:

Ձեռնարկը նախատեսված է 4-9-րդ դասարանի աշակերտների համար: Գիրքը երաշխավորվել է Կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ վերահսկումն իրականացվել է ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Այս տարի «Հայաստան ծառատունկ» ծրագիրը կազմակերպել էր ուսուցիչների վերապատրաստման դասընթաց Հայաստանի տարբեր մարզերում: Դասընթացին մասնակցել են Երեւանից եւ Հայաստանի մարզերից եկած 52 ուսուցիչ:

Գրքի գնահատման միջոցառմանը մասնակցում էին նաեւ վերապատրաստում անցած բոլոր ուսուցիչները: Երեւանի թիվ 43 դպրոցի քիմիայի ուսուցչուհի Լյուդմիլա Թադեւոսյանը «Մաքս Լիբերթի»֊ին տված հացազրույցում կարծիք հայտնեց, թե «երեխաներից շատերը գաղափար անգամ չունեն բնության մասին»:

«Միտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես» ձեռնարկը բաժանվել է Հայաստանի բոլոր եւ Լեռնային Ղարաբաղի մի շարք դպրոցներին:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG