Մատչելիության հղումներ

Հայաստանի տարվա փակման կապակցությամբ Մոսկվա կմեկնի վարչապետի գլխավորած պատվիրակությունը


Ռուսաստանում Հայաստանի տարվա փակման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով հինգշաբթի օրը Մոսկվա կմեկնի Հայաստանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:

Վարչապետը դեկտեմբերի 1-ին Մոսկվայում հանդիպում կունենա գործընկերոջ` Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի հետ, կայցելի համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոն:

Դեկտեմբերի 2-ին Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի «Հայաստանի պատմություն» ցուցահանդեսի բացմանը` Էրմիտաժում, այնուհետ Եկատերինյան դղյակում` Ռուսաստանում Հայաստանի տարվա փակման պաշտոնական արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG