Մատչելիության հղումներ

Ուսանողները շարունակում են միջոցառումները, թեեւ բուհի ղեկավարությունը դեմ է


Այս տարվա միջոցառումը առանձնահատուկ էր նրանով, որ դրան մասնակցեցին մոտ 1500 ուսանող, որոնցից 38-ը արտասահմանցիներ էին: Անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել էին սպորտային, ինտելեկտուալ, պոեզիայի, երգի, պարի, նորաձեւության մրցույթներ:

15 ֆակուլտետներ պայքարում էին «Լավագույն ֆակուլտետ» անվանակարգում հաղթելու համար: Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ակարմազյանը նշեց, որ բուհի ղեկավարությունը բոյկոտել է իրենց նախաձեռնությունը, քանի որ չէր ցանկանում, որ այդքան մեծ թվով ուսանողներ մասնակցեն որեւէ միջոցառման:

«Պատճառն այն է, որ ղեկավարությունը առանց մեզ չի կարողանում ղեկավարել ուսանողներին», - ասում է Հայկը:

Թեհրանից ժամանած Մինա Նազարյանը նշեց, թե շատ հաճելի է, որ իրենց էլ են հրավիրել մասնակցելու ուսանողական շաբաթին, քանի որ արտասահմանցիներն այստեղ ընկերներ չունեն, սակայն ցանկանում են շփվել իրենց հասակակիցների հետ եւ մասնակցել տարբեր միջոցառումների:

Ուսանողները ֆուտբոլ են խաղացել, ներկայացումներ են բեմադրել, նույնիսկ հագուստ են կարել սեփական ձեռքերով՝ առանց կարի մեքենայի, եւ իրենք էլ ցուցադրել են:

Այսօր, իհարկե, բեմում ֆուտբոլ չխաղացին, սակայն երգեցին, պարեցին, հումորային ներկայացումներով հանդես եկան:

Բուհի ղեկավարությունից, սակայն, ոչ ոք ներկա չէր:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG