Մատչելիության հղումներ

Մի խորացրեք երեխայի վախը


Նման հեքիաթներ պատմելիս, խորհուրդ չի տրվում պատկերավոր նկարագրել, ասենք, գայլի բաց երախն ու սուր ատամները: Մուլտֆիլմերի դիտման ընթացքում պետք է երեխային բացատրել, որ երբ կատուն ուտում է մկանը, դա պարզապես ֆիլմում է: Նա պետք է հասկանա, որ կատուն իրականում իրենից ավելի թույլ է, եւ ուտել իրեն, ինչպես մկնիկին, չի կարող:

Մանկական ֆոբիաների դեմ պայքարելն ավելի հեշտ է, քան վախերի, պնդում են հոգեբանները: Ֆոբիան այն է, երբ իրականում գոյություն ունեցող եւ վախ առաջացնող երեւույթը հայտնի է, ու որոշ դեպքերում` նաեւ շոշափելի: Իսկ երբ հայտնի է, թե երեխան ինչից է վախենում, եւ կարողանում է դա ինքնուրույն բացատրել, այս դեպքում ավելի հեշտ է նրա հետ աշխատելը: Իսկ ուղղակի վախը տարբերվում է ֆոբիայից նրանով, որ սարսափի պատճառ հանդիսացող երեւույթն անհայտ է, կամ երեւակայական:

Երբ իրավիճակը վերահսկելի է լինում, վախը դառնում է կառավարելի: Եթե երեխան գիտակցում է, որ տվյալ իրավիճակն ինքը կարող է հաղթահարել՝ վախը աստիճանաբար մարում է, կամ միանգամից չքանում: Ննջարանում միայնակ քնող երեխայի մոտ խորհուրդ է տրվում լուսամփոփ տեղադրել: Երբ մթության մեջ նա սկսում է երեւակայական պատկերներ տեսնել, կարող է լույսը միացնել ու համոզվել, որ ոչինչ չկա: Այս կերպ երեխան ինքն է կառավարում իրավիճակը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG