Մատչելիության հղումներ

Ամենամեծ իշխանության տեր կինը Քոնդոլիզա Ռայսն է, գտնում են ամերիկացիները` պատրաստվելով քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին


Ամենամեծ իշխանության տեր կինը ԱՄՆ-֊ում, ըստ վերջին հարցումների, ԱՄՆ֊-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն է, սակայն ամերիկացիների մեծ մասը նախագահ կընտրեր սենատոր Հիլարի Քլինթոնին:

Քուինիփեգի համալսարանի մասնագետների կողմից անցկացված հարցման համաձայն՝ ամերիկացիների 45 տոկոսը համոզված է, որ երկրում ամենամեծ իշխանություն ունեցող կինը Քոնդոլիզա Ռայսն է: Երկրորդ տեղում է Հիլարի Քլինթոնը, որին ամենաազդեցիկ կին է համարում հարցվածների 29 տոկոսը:

Ամերիկացիների 23 տոկոսը գտնում է, որ ամենաազդեցիկ կինը Կոնգրեսի ապագա խոսնակ Նենսի Փելոսին է:

Միաժամանակ, եթե այս կանայք առաջադրեին իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններում, հարցվածների 56 տոկոսը կքվեարկեր Հիլարի Քլինթոնի օգտին, 50 տոկոսը նախապատվությունը կտար Քոնդոլիզա Ռայսին: Իսկ Նենսի Փելոսին նախագահ չէր ընտրվի, քանի որ նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների ընդամենը 24 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG