Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը Մինսկ կմեկնի վաղը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 28-ին կմեկնի Մինսկ` մասնակցելու ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը, ԱՊՀ-ի երկրների նախագահների խորհրդի նիստը կբացվի պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ:

Այնուհետեւ կկայանա լիագումար նիստը, որին Կազմակերպության անդամ երկրների նախագահների հետ միասին կմասնակցեն արտաքին գործերի նախարարները:

Նիստի ընթացքում կստորագրվեն մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք «կընդլայնեն Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցության նորմատիվային-իրավական բազան»:

ԱՊՀ-ի մինսկյան գագաթնաժողովի շրջանակներում երեքշաբթի օրը նախատեսվում է նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ անցած շաբաթ տարածաշրջան կատարած այցի ժամանակ:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ալիեւը Մինսկ է մեկնում այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG