Մատչելիության հղումներ

Լատվիայի նախագահը հանդես է գալիս ՆԱՏՕ Վրաստանի ընդունելության գործընթացի արագացման օգտին


Լատվիան պատրաստ է ֆինանսական օժանդակություն ցույց տալ Վրաստանին՝ արագացնելու համար այդ երկրի ընդունելությունը ՆԱՏՕ: Այս մասին վրացական հեռուստատեսությանը հայտարարել է Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգան, որն այս շաբաթ Ռիգայում հյուրընկալելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը:

Լատվիայի նախագահի խոսքերով, «Վրաստանը վերջին տարիներին տպավորիչ հաջողությունների է հասել ՆԱՏՕ ընդունելության եւ համապատասխան բարեփոխումների նախապատրաստման գործընթացում»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Վայրա Վիկե-Ֆրայբերգան արտահայտվել է «ՆԱՏՕ Վրաստանի ընդունելության գործընթացի արագացման օգտին» եւ հավաստիացրել է, որ այդ մասին կխոսի Հյուսիսատլանտյան դաշինքի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ:

Անցած շաբաթ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության օգտին էր արտահայտվել նաեւ Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկս Իլվեսը:

Վերջին տարիներին Լատվիան եւ Էստոնիան Վրաստանին օգնություն են ցուցաբերում զինծառայողների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների պատրաստման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG