«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նորմալ, բարիդրացիական հարաբերությունների նախապայման չէ Հայաստանի համար», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ֆրանսպրես» գործակալության հարցազրույցում: Նա համոզմունք է հայտնել, որ «այդ արգելքը կարող է վերացվել թուրք եւ հայ ժողովուրդների՝ որպես հարեւան ժողովուրդների գործակցությամբ»:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի Կիպրոս կատարած պետական այցի ընթացքում տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարարը «ծխածածկույթ» է որակել 1915-17 թվականների իրադարձությունները ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջարկը. - «Ինչպե՞ս կարող է ստեղծվել համատեղ հանձնաժողով՝ առանց Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների»:
«Դա քաղաքական հարց է, եւ այդ հարցին պետք է մոտենալ քաղաքական տեսանկյունից», - շեշտել է Վարդան Օսկանյանը:
Հայաստանի արտգործնախարարը քննադատել է Թուրքիային պետականորեն ուրացման քաղաքականություն վարելու համար, ընդ որում՝ «որքան ավելի շատ երկրներ են ճանաչում [Հայոց ցեղասպանությունը], այնքան ավելի ագրեսիվ է դառնում Թուրքիան ուրացման իր քաղաքականության մեջ»:
«Թուրքերը դեռ երբեք պետական մակարդակով այսքան կազմակերպված չեն եղել ուրացման քաղաքականություն վարելու հարցում», - ընդգծել է Օսկանյանը:
Հայաստանի արտգործնախարարի համոզմամբ, Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից «հստակ արձագանք էր թուրքական կառավարության ագրեսիվ ուրացողական քաղաքականությանը»:
Անդրադառնալով մտավախություններին, թե ճանաչումը կարող է հանգեցնել փոխհատուցման պահանջների, Օսկանյանը շեշտել է. - «Հայաստանը այսօր իր արտաքին քաղաքականության օրակարգում ունի միայն Ցեղասպանության ճանաչման հարցը»:
Նա նաեւ ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ խոչընդոտ է Թուրքիայի հետ հարաբերությունների համար, եւ ընդգծել, որ «Ադրբեջանի հետ Անկարայի աներկբա համերաշխությունը գործում է Թուրքիայի դեմ, քանի որ վտանգում է Կովկասում նրա վստահելիությունը եւ կշիռը, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջ լինելու նրա հավակնությունները»:
Վարդան Օսկանյանն անընդունելի է համարել զուգահեռը Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Կիպրոսի միջեւ՝ շեշտելով, որ առաջինն ի հայտ է եկել Խորհրդային Միության փլուզման արդյունքում, իսկ երկրորդը՝ ՄԱԿ-ի անդամ պետության տարածքում:
Համաձայնելով հանդերձ, որ Կիպրոսը եւ Հայաստանը խոչընդոտներ տեսնում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ճանապարհին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ հերքել է, թե երկու երկրներն աշխատում են Թուրքիայի դեմ:
«Մեր այցի նպատակը տնտեսական կապերի աշխուժացումն է», - հայտարարել է Վարդան Օսկանյանը: - «Մենք իրոք ունենք ընդհանուր հարցեր, որոնք քննարկել ենք, բայց մենք չենք միաբանվել այլոց դեմ»:
«Ֆրանսպրես»-ը տեղեկացնում է նաեւ, որ ուրբաթ օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրել է Լառնակայում կառուցվելիք Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի հիմնաքարը: