Մատչելիության հղումներ

Իրանում ավիաաղետի հետեւանքով զոհվել է 39 մարդ


Այսօր առավոտյան Իրանում աղետի է ենթարկվել իրանական էլիտար ռազմական ստորաբաժանմանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող Ան-74 օդանավը, ինչի հետեւանքով զոհվել է 39 մարդ: Զոհվածներից 34-ը ուղեւորներ են, 5-ը՝ օդանավի անձնակազմի անդամները: Երեք մարդ մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, օդանավը աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից Շիրազ-Բենդեր Աբաս երթուղով թռչելուց րոպեներ անց:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբը ավիաաղետի պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել է փորձագիտական խումբ:

Ավելի ուշ «Ֆարս» գործակալությունը վկայակոչել է գեներալ Էսկանդեր Մումանիի խոսքերը, ըստ որի, ավիաաղետի պատճառն է օդանավի շարժիչներից մեկի շարքից դուրս գալը:

Իրանական լրատվական գործակալությունների վկայությամբ, օդանավում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության ներկայացուցիչներ չեն եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG