Մատչելիության հղումներ

ՀՅԴ ղեկավար անդամը խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության համար «ցնցող փոփոխություններ» չի կանխատեսում


Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններում, ըստ Դաշնակցության բյուրոյի անդամ, խորհրդրանաի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի, ՀՅԴ-ի համար «ցնցող փոփոխություններ դժվար թե լինեն»:

Գործող Ազգային ժողովում 11 պատգամավորական մանդատ ունեցող Դաշնակցության` ընտրական նախապատրաստությունների պասիվության առնչությամբ ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանը ասաց. - «Ի՞նչ է եղել, Ֆրանսիայում երբեւէ ընտրություններից վեց ամիս առաջ տեսե՞լ եք, որ մարդիկ դրոշներով ման գան փողոցներում»:

«Եթե ընտրողը՝ տասնհինգ տարի անկախ Հայաստանում ապրելով, բոլորին անգիր ճանաչելով, հեռուստատեսությամբ քառասուն անգամ տեսնելով, ելույթները լսելով, կուսակցությունների ծրագրերը կարդալով… մինչեւ հիմա շվարած է ու չի կողմնորոշվում, ուրեմն, փողի է սպասում», - շարունակեց նա` եզրափակելով. - «Ուրեմն թող սպասի փողին»:

Հարցին, թե ի՞նչ իմաստ ունի նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող Հանրապետականի, Դաշնակցության, ՄԱԿ֊-ի ու մի շարք այլ կուսակցությունների կողքին ստեղծել եւս մեկը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստան»-ի, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. - «Մարդիկ կան, որոնց վանելը կարող է բերել նրանց՝ այլ դաշտ գնալուն»:

Դաշնակցության բյուրոյի անդամը ռեալ չհամարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի վերադարձը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ այս ամսվա վերջին սպասվող հանդիպման մասին Դաշնակցության ղեկավար անդամը ասաց . - «Ընդհանրապես այդ բոլոր հանդիպումների դինամիկան մեզ ի վնաս չէ, բայց միշտ էլ ինչ֊-ինչ ճնշումների տակ կարող են առաջանալ առաջարկություններ կամ նոր տարրեր, որոնք մեզ դուր չեն գա: Դուր չեն գա՝ չենք ընդունի»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG