Մատչելիության հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամը մոտ 5 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Հայաստանին


Արժույթի միջազգային հիմնադրամը մոտ 4,9 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Հայաստանին: Այս որոշումը հիմնադրամի գործադիր խորհուրդը կայացրել է աղքատության կրճատման եւ տնտեսական աճի եռամյա ծրագրի շրջանակներում Հայաստանի տնտեսական ցուցանիշների երրորդ դիտարկումից հետո:


Անցած տարի գործադիր խորհուրդը հաստատել էր Հայաստանի կառավարությանն աջակցության ծրագիրը, որի համաձայն երեք տարվա ընթացքում՝ մինչեւ 2008 թվականը, Հայաստանին հատկացվելու է շուրջ 34 միլիոն դոլարի վարկ:

Ինչպես այսօր հաղորդել է Արժույթի միջազգային հիմնադրամի մամլո գրասենյակը, մեկնաբանելով հերթական վարկաբաժինը տրամադրելու որոշումը, հիմնադրամի գործադիր փոխտնօրեն Տակատոշի Կատոն ասել է.֊ - «Հայաստանի տնտեսությունը շարունակում է արագ զարգանալ: Հեռատես ֆիսկալ եւ դրամավարկային քաղաքականությունը, արտաքին տրանսֆերտների աճը եւ շարունակվող կառուցվածքային բարեփոխումները նպաստել են համախառն ներքին արդյունքի երկնիշ աճին` ցածր սղաճի պայմաններում, ինչպես նաեւ աղքատության ու գործազրկության չափերի կայուն կրճատմանը»:

Նրա կարծիքով՝ «հարկային վարչարարության բարելավման, բանկային նորմատիվների եւ ֆինանսական հատվածի նկատմամբ վերահսկողության խստացման, ինչպես նաեւ կորպորատիվ կառավարման բարելավման շնորհիվ զգալի առաջընթաց է արձանագրվել հարկաբյուջետային եւ ֆինանսական ոլորտներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG