Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ արտգործնախարար Աբդուլա Գյուլը չեն հանդիպելու Հռոմի Բենեդիկտոս 16֊-րդ պապին՝ հաջորդ շաբաթ սկսվող նրա այցելության ժամանակ:
Նոյեմբերի 28֊-ին, երբ Հռոմի պապը ժամանելու է Անկարա եւ հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի հետ, վարչապետը եւ արտգործնախարարը Ռիգայում մասնակցելու են ՆԱՏՕ-֊ի գագաթնաժողովին:
«Մենք չենք կարող փոխել մեր ծրագիրը միայն այն պատճառով, որ Հռոմի պապը ժամանում է Թուրքիա»,֊ - ասել է Էրդողանը` ավելացնելով, որ Բենեդիկտոս 16-֊րդին հրավիրել է նախագահը:
Ըստ թուրքական մամուլի՝ Անկարան առաջարկել է Վատիկանին մեկ կամ երկու օրով հետաձգել Հռոմի պապի այցը: Վատիկանը չի ընդունել հրավերը` միաժամանակ հավաստիացնելով, որ որեւէ դիվանագիտական խնդիր չի ծագի:
Աբդուլա Գյուլը նաեւ առաջարկել է Ռիգայից վերադառնալուց հետո Ստամբուլում ճաշկերույթ կազմակերպել Հռոմի պապի պատվին, սակայն վերջինս հրաժարվել է, պատճառաբանելով, որ ստամբուլյան իր այցը զուտ հոգեւոր բնույթի է լինելու՝ նա հանդիպելու է հույն պատրիարք Բարդուղիմեոս առաջինի, Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի եւ գլխավոր ռաբբի Իցհակ Հալեւայի հետ: