Մատչելիության հղումներ

Լեհաստանում բացահայտված հանցախմբի անդամներից չորսը հայեր են


Լեհաստանում Պոզնանի շրջանային դատարանը կքննի կեղծված աուդիո- եւ տեսա- արտադրանքի պատրաստման եւ տարածման, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ մեղադրվող հանցախմբի գործը, որում ընդգրկված է չորս հայ:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Պոզնան քաղաքի շրջանային դատախազության մամլո քարտուղար Միրոսլավ Ադամսկին հայտնել է, որ մեղադրյալները պատճենել են 600 համակարգչային խաղ, ավելի քան 1,5 հազար երաժշտական ձայնասկավառակ, 300-ից ավելի համակարգչային ծրագիր եւ շուրջ 4 հազար կինոֆիլմ:

Դատախազության տվյալներով, 2005 թվականի ապրիլից մինչեւ դեկտեմբեր կեղծված արտադրանքի իրացումից ստացված եկամուտը կազմել է 300 հազար դոլարից ավելի, ընդ որում՝ վնասի չափը գնահատվում է 200 հազար դոլար:

Կեղծված արտադրանքի վաճառքից ստացված բոլոր եկամուտները փոխանցվել են բանկային հաշվի վրա, որը նույնպես հայերի է պատկանել:

Պոզնանի ոստիկանությունը հանցախմբի գործունեությանը հետեւել է 2005 թվականից:

Լեհական Gazeta Wyborcza թերթը գրել է, որ նման գործողությունների համար Լեհաստանի օրենսդրությունը նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG