Հայաստանը երեկ ՄԱԿ֊-ում դեմ է քվեարկել ԱՄՆ-֊ի, Կանադայի եւ Եվրամիության երկրների նախաձեռնած բանաձեւին, որով դատապարտվում էին մարդու իրավունքների խախտումները Իրանում:
Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, նախօրեին Հայաստանը կողմ է քվեարկել Իրանի առաջարկությանը՝ հարցը քննարկումից հանելու վերաբերյալ:
Հարցն այնուամենայնիվ դրվել է քվեարկության: Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Իրանին դատապարտող բանաձեւի դեմ, բացի Հայաստանից, քվեարկել է եւս 47 երկիր, այդ թվում` Ադրբեջանը: 70 պետություն հավանություն է տվել բանաձեւին, 55֊-ը ձեռնպահ է մնացել:
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Իրանում կիրառվում են կտտանքներ, մահապատիժ, հետապնդումներ են իրականացվում ընդդիմության, լրագրողների եւ ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ:
Կարինե Քալանթարյան