Մատչելիության հղումներ

Համանախագահները հույս ունեն, որ Մինսկում Քոչարյանը եւ Ալիեւը նոր քայլ կանեն համաձայնության հասնելու ուղղությամբ


ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահները այսօր հուս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Մինսկում կայանալիք հանդիպումը թույլ կտա նոր քայլ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ:

Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովը եւ Բերնար Ֆասիեն Բաքվում տարածած հայտարարության մեջ փաստել են, որ կողմերը համաձայն են, որ «արտգործնախարարների Մոսկվայում, Փարիզում եւ Բրյուսելում հոկտեմբեր-֊նոյեմբերին կայացած քննարկումները արդյունավետ են եղել բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու տեսակետից»:

Նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնել են հանդիպել նոյեմբերի 28-֊ին՝ ԱՊՀ-֊ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG