ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան առաջընթաց է անվանել այն, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը խորհրդածում են ադրբեջանական բոլոր տարածքների վերադարձման եւ Ղարաբաղի կարգավիճակի միջեւ կապի շուրջ:
«Առաջընթացը կայանում է նրանում, որ կողմերը խորհրդածում են Ադրբեջանի, այսպես կոչված, գրավյալ բոլոր տարածքների վերադարձման եւ կարգավիճակի միջեւ կապի շուրջ»,֊ - ասել է Բրայզան Վիեննայում անցած շաբաթ տեղի ունեցած «կլոր սեղանի» ընթացքում:
«Ես չեմ կարող խորանալ մանրամասների մեջ, բայց կողմերը խորհրդածում են այդ հարցի՝ կարգավիճակի եւ տարածքների վերադարձման շուրջ, խորհրդածում են ստեղծագործաբար, կառուցողական եղանակով, հարգանք տածելով միմյանց նկատմամբ»,֊ - փաստել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
Մեթյու Բրայզան հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, հավանաբար, կհանդիպեն Մինսկում նոյեմբերի 28-֊ին: