Այսօր հրապարակված ՄԱԿ-֊ի զեկույցն առաջարկում է Թուրքիային խթանել հայաստանցիների եւ սփյուռքահայերի զբոսաշրջությունը՝ արեւելյան նահանգների բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու համար:
«Պետք է ներդրումներ կատարել զբոսաշրջության մեջ` հրապուրելու համար Իրանից, Վրաստանից, Հայաստանից եկող այցելուներին, ինչպես նաեւ արտերկրում ապրող հայերին»,֊ - ըստ «Ռոյթերզ»֊-ի, ասված է զեկույցում:
Զեկույցի հեղինակները նաեւ կոչ են անում Թուրքիայի իշխանություններին ամսական նպաստներ վճարել արեւելյան շրջաններում ապրող մոտ 5 միլիոն աղքատ բնակիչներին:
«Այս տարածաշրջանի բնակչության շուրջ 60 տոկոսը ապրում է աղքատության շեմից անդին, եւ թշվառությունը շարունակական երեւույթ է դարձել, քանզի այն փոխանցվում է սերնդե-սերունդ»,֊ - ասված է զեկույցում:
Դրա հեղինակներն առաջարկում են Թուրքիայի իշխանություններին ամեն ամիս 150 լիրա (մոտ 130 դոլար) նպաստ վճարել արեւելյան շրջաններում ապրող յուրաքանչյուր ընտանիքին:
Որոշ թուրք պաշտոնյաներ եւ գործարարներ բազմիցս են հայտարարել, որ Թուրքիայի արեւելյան շրջանների զարգացմանը կնպաստի նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը: