Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով` առաջիկա տարիներին Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվելու:
«Առաջիկա տարիներին Ղարաբաղի հարցի լուծում չեմ տեսնում», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ չորեքշաբթի օրը ասաց Գալուստ Սահակյանը: - «Կարող է որոշակի մոտեցումներ ձեւավորվեն կամ որոշակի արդյունքներ գրանցվեն, բայց վերջնական լուծումը տեսնում եմ [20]12 թվականին»:
«Մեզանից ակնկալիքներ չունի այս պահին ո’չ միջազգային հանրությունը, ոչ էլ որեւէ երկիր», - շարունակեց նա: - «Այս պարագայում [համապետական ընտրությունների ժամանակաշրջանում] որեւէ միջազգային հանրությունը ներկայացնող կազմակերպություն չի կարող Հայաստանում որոշակի խնդիրներ լուծել»:
Իսկ արդեն ընտրություններից հետո, ըստ Գալուստ Սահակյանի, նոր ընտրված նախագահին որոշակի ժամանակ է պետք, որպեսզի «ծանոթանա խնդրին եւ ներգրավվի բանակցություններում»:
Սահակյանը Ղարաբաղի հարցի կարգավորումը տեսնում է 2012 թվականին, քանի որ «այդ ժամանակ սերնդափոխություն տեղի կունենա, եւ հաջորդ սերունդը իր ձեռքը կվերցնի իշխանությունը»: Իսկ նոր սերունդը «ավելի անկաշկանդ կլինի» եւ «կկայացնի վճռական որոշումներ»:
Ասածը Գալուստ Սահակյանը վերաբերում է նաեւ Ադրբեջանին: Նրա համոզմամբ` Ադրբեջանի [ղեկավարության] նոր սերունդը «այնքան էլ հետաքրքված չի լինելու Ղարաբաղով», ինչը շահեկան կլինի հայկական կողմի համար:
Հարցին, թե արդյոք ասվածը նշանակում է, թե Հայաստանի այսօրվա իշխանությունները ցանկանում են հակամարտության կարգավորումը թողնել հաջորդ սերունդներին` այդպիսով խուսափելով պատասխանատվությունից, Սահակյանը բացասական պատասխանեց տվեց: «Պարզապես բնական ճանապարհն է այդպիսին», - հավելեց նա:
Կարգավորման ընթացքում տարածքների վերադարձի հնարավորության կապակցությամբ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարը ասաց. - «Նախ եւ առաջ` Ղարաբաղի կարգավիճակը, դրանից հետո` բաց բանակցային պրոցեսներ»:
Ռուզաննա Ստեփանյան