Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում տպագրվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ


Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» գործակալությունը, նամականիշը, որը տպել է մի ֆիլատելիստ, փոստային բաժանմունքները չեն տարածում: Սակայն հետաքրքրվողները կարող են այն ձեռք բերել 2,5 եվրոյով եւ օգտագործել իրենց նամակներն ուղարկելու համար:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարվա շրջանակներում շաբաթ օրը Փարիզի մերձակայքում՝ Վերսալում անցկացվելու է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հարցերով գիտաժողով՝ «Թուրքիայի կողմից ժամանակին բնաջնջված կամ հարստահարված փոքրամասնությունների համատեղ գործունեությունը» թեմայով:

Գիտաժողովի ուշադրության կենտրոնում են լինելու Թուրքիայի հայ, ասորի, հույն եւ քուրդ փոքրամասնությունների անցյալը եւ ապագան: Դրան մասնակցելու են Թուրքիայի ազգային փոքրամասնությունների միությունների առաջատար գործիչներ եւ գիտնականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG