Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին նոյեմբերի 30-ին կայցելի Ադրբեջան: Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Գումբերիձեն, այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպում կունենա ադրբեջանցի պաշտոնակից Արթուր Ռասիզադեի հետ:

Ակնկալվում է, որ Նողաիդելիին կընդունի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG