Մատչելիության հղումներ

Քոչարյանը մեկնում է Կիպրոս


Այսօր Հայաստանի նախագահը առաջին պետական այցով մեկնում է Կիպրոս:

Եռօրյա այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի իր կիպրոսցի պաշտոնակից Տասոս Պապադոպուլոսի հետ:

Ինչպես հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Լառնակա, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությանը: 1982 թվականին Կիպրոսի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կղզում այժմ ապրում է մոտ 3 հազար հայ:

Այս տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է երկու հայազգի ներկայացուցիչ: Նրանցից մեկը՝ Մարիո Կարայանը անցած ամիս ընտրվել է Դեմոկրատական կուսակցության նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG