Մատչելիության հղումներ

Թուրքական ոստիկանությունը գրոհով ազատագրել է «Ասոշիեյթեդ փրես»-ի Անկարայի գրասենյակը


Թուրքական ոստիկանությունը երկուշաբթի օրը գրոհել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալության Անկարայի գրասենյակը, երբ ձախակողմյան մի կազմակերպություն գրավել էր այն՝ պահանջելով ավելի շատ իրավունքներ Թուրքիայի բանտերում:

«Ազատազրկվածների ընտանիքների համերաշխության ընկերակցություն» կոչվող կազմակերպության մոտ երկու տասնյակ ներկայացուցիչներ ներխուժել էին գրասենյակ՝ թույլ չտալով աշխատակիցներին, այդ թվում մի քանի թղթակիցների, դուրս գալ գրասենյակի տարածքից:

Նրանք պատուհաններից պարզել են ցուցապաստառներ եւ վանկարկել են կարգախոսներ՝ պահանջելով ավելի շատ իրավունքներ ազատազրկվածների համար:

Ի վերջո, թուրքական «Չիհան» լրատվական գործակալության վկայությամբ, ոստիկանները ստիպված են եղել բռնի ուժով ազատել գրասենյակի տարածքը՝ արցունքաբեր գազ բաց թողնելուց հետո գրոհելով ներս:

Շուրջ 20 մարդ ձերբակալվել է, վիրավորներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG