Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Հուսեյն Ավնի Ղարսիօղլուի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ լուծումը ձեռնտու կլինի ավելի շատ Հայաստանին, քան Ադրբեջանին եւ Թուրքիային:
Միաժամանակ, Ղարսիօղլուն APA գործակալության հարցազրույցում հայտարարել է. - «Մենք գիտենք եւ տեսնում ենք, որ այդ հիմնախնդիրը կլուծվի ամենամոտ ժամանակներս: Բնականաբար՝ Ադրբեջանի օգտին»:
«Հայերը մեր թշնամիները չեն», - հայտարարել է նորանշանակ դեսպանը: - «Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք ապրեն ժողովրդավարական երկրում, որտեղ պահպանվեն մարդու իրավունքները, սակայն ոչ այլոց հողերը գրավելու հաշվին»:
Ղարսիօղլուն Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի պարտականությունները կստանձնի, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի վերջին: