Մատչելիության հղումներ

Մրցույթ՝ հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման համար


«Այսօր հաշմանդամ երեխային, հաշմանդամ երիտասարդին ամենից շատ պետք են հավասար հնարավորություններ՝ կրթության, աշխատանքի, ստեղծագործելու, հասարակական եւ մշակութային կյանքին մասնակցելու համար: Մենք թոշակներից ու նպաստներից առավել գերադասում ենք հավասար հնարավորությունները, որոնք պայման են մարդու արժանավայել կյանքի», - ասում է «Արեւածաղիկ» թերթի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանը:

Զրուցակցիս հավաստմամբ՝ լրագրողը հնարավորություն ունի դուրս բերելու հաշմանդամին հասարակության լայն շրջաններ, համոզելու նրան, որ նա ունի նույնքան հնարավորություններ եւ իրավունքներ, որքան իր կողքին ապրող ոչ հաշմանդամ անհատը:

Արդեն կան մոտ 15 հայտեր. առավել ակտիվ են հեռուսաընկերությունները, պասիվ՝ տպագիր մամուլը:

Հաղթող հոդվածները, հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումները կընտրվեն անկախ ժյուրի կողմից՝ մրցութային աշխատանքների համար մշակված հատուկ չափորոշիչների համաձայն:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի սկզբին:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG