Կիրակի օրը Թեհրանում՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, կայացել է բողոքի ցույց ընդդեմ ադրբեջանական «Սենեթ» թերթի հրապարակած հոդվածի, որի հեղինակը վիրավորական արտահայտություններ էր արել Մոհամեդ մարգարեի հասցեին:
BBC-ի ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ ցույցի մասնակիցները, որոնց մեծամասնությունը ուսանողներ էին, այրել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի պետական դրոշները:
Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի հաղորդմամբ, այսօր նույնպիսի ցույցեր են սպասվում Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջեւ:
Հիշյալ հոդվածի հեղինակ Ռաֆիկ Թաղիի եւ «Սենեթ» թերթի գլխավոր խմբագիր Սամուր Սադաղաթօղլուի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը: Առաջադրված ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք սերմանելու մեղադրանքը հաստատվելու դեպքում լրագրողները կարող են դատապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման: