Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ցանկանում են ստեղծել «ներգաղթային բորսաներ»


Ռուսաստանի դաշնային ներգաղթային ծառայությունը առաջարկում է օրինականացնել ներգաղթողների լեգալացմանը եւ աշխատանքի տեղավորմանն աջակցող ընկերությունների գործունեությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Պոստավնինը կարծիք է հայտնել, որ այդ ծառայությունները պետք է օրինականացնել:

«Կա այնպիսի հասկացություն, ինչպիսին է զբաղվածության գործակալությունը, եւ այդպիսիք գործում են շատ երկրներում», - նշել է Պոստավնինը:

Դաշնային ներգաղթային ծառայությունից հայտնել են, որ ներկայումս դիտարկվում է արդեն հաջորդ տարի «ներգաղթային բորսաների» ստեղծման հնարավորությունը, որոնք ներգաղթողներին կօգնեն աշխատանքի տեղավորվել: Ներկայումս ուսումնասիրվում է տվյալ ոլորտում այլ երկրների փորձը:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Վյաչեսլավ Պոստավնինը հայտարարել է, որ անլեգալ ներգաղթյալներին աշխատանքի ընդունելու համար գործատուները կմուծեն տուգանք՝ մինչեւ 700 հազար ռուսական ռուբլի (26 հազար դոլար) մեկ մարդու հաշվով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG