Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Թուրքիայից խնդրում է «Շահդենիզ» նախագծի հետաձգում մեկ տարով


Ադրբեջանը Թուրքիային է դիմել «Շահդենիզ» նախագծի իրականացումը մեկ տարով հետաձգելու խնդրանքով: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, թուրքական BOTAS ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ադրբեջանական կողմի այդ քայլը կապված է Ռուսաստանի դիրքորոշման հետ, որը չի ցանկանում նվազեցնել թուրքական շուկա բարձր գնով «երկնագույն վառելիքի» մատակարարման ծավալները:

«Ադրբեջանական կողմին ասվել է, որ Թուրքիային մեկ խորանարդ մետրի դիմաց 120 դոլարով գազ մատակարարելու դեպքում Ռուսաստանից Ադրբեջան մատակարարվող գազի գինը կդառնա 230 դոլար», - հայտնել են թուրքական ընկերությունում՝ հավելելով, որ տվյալ հարցը մոտ օրերս քննարկվելու է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում հատուկ նիստում:

Թուրքական «Զաման» թերթը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը առաջարկել է 3 միլիարդ խորանարդ մետր գազը, որը համաձայնագրով նախատեսվում էր մատակարարել Թուրքիային 2007 թվականին, մատակարարել նույն գնով, բայց արդեն 2008-2009 թվականներին:

Ըստ թուրքական ընկերության ներկայացուցիչների, համաձայնագրի պայմանների փոփոխությունը հնարավոր է միայն երկրի կառավարության համաձայնությամբ, հակառակ դեպքում BOTAS-ը կպնդի համաձայնագրի պայմանների կատարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG