Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կիրակի օրը Հանոյում ստորագրել են երկկողմ արձանագրություն, որով սահմանվում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության պայմանները:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, ավելի քան 800-էջանոց փաստաթուղթը ճանապարհ է հարթում դեպի ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության՝ արդեն 13 տարի շարունակվող գործընթացի ավարտը 2007 թվականին:
Այժմ Ռուսաստանը սկսում է բազմակողմ բանակցությունների փուլը, որը սովորաբար տեւում է 6-8 ամիս:
Վիետնամի մայրաքաղաքում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցող` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը գովեստով են խոսել համաձայնագրի ստորագրման մասին:
Պուտինը, մասնավորապես, հայտարարել է, որ «առանց Բուշի քաղաքական կամքի այդ համաձայնագիրը չէր ստորագրվի»:
Ռուսական կողմից փաստաթուղթը ստորագրած՝ տնտեսական զարգացման նախարար Գերման Գրեֆը այդ իրադարձությունն անվանել է «էական՝ գլոբալ տնտեսությունում Ռուսաստանի ինտեգրման համար»:
«Սա պատմական քայլ է, վերջին քայլը, որը Ռուսաստանին համաշխարհային շուկայում լիիրավ, հավասար մրցակցության հնարավորություն է ընձեռում», - հայտարարել է Գրեֆը:
Ամերիկյան կողմից փաստաթուղթը ստորագրած՝ ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Սյուզեն Շվաբը հայտարարել է, որ գլոբալ տնտեսությունում Ռուսաստանի ինտեգրումը բխում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի շահերից:
Ռուսաստանը վերջին խոշոր տնտեսությունն է աշխարհում, որ դեռեւս չի անդամակցում միջազգային առեւտրի կանոնները սահմանող Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը:
Անդամակցությունը ԱՀԿ-ին նշանակելու է, որ ռուսաստանյան արտահանման ապրանքների համար սակագները կլինեն նույնը, ինչ այլ երկրների ապրանքներինը, իսկ առեւտրական վեճերը Մոսկվան կարող է վարել ԱՀԿ-ի կանոնների հիման վրա: