Տասն օր Հայաստանի բոլոր մարզերից, Երեւանից եւ Արցախից ընտրված մանկական թատերախմբերը ելույթ կունենան Համազգայինի թատրոնի բեմում: 22 թատերախմբերից եզրափակիչ փուլին կմասնակցեն 15 ընտրյալները: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանի փոխանցմամբ՝ 2 միլիոն դրամ նախարարությունը հատկացրել է այս տարվա փառատոնի համար:
Ըստ Կարինե Խոդիկյանի՝ փող կլինի նաեւ հաջորդ փառատոնների համար. «Նռան հատիկ»-ի կազմակերպիչներին հաջողվել է պետբյուջեում մշտական տեղ ունենալ:
Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, թե հաջորդ տարի փառատոնի եզրափակիչ փուլն, ամենայն հավանականությամբ, կանցնի մարզերից մեկում, քանի որ «երեւանցի հանդիսատեսը փոքր-ինչ շփացած է»:
Կարլեն Ասլանյան