Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Սկսեցինք ավելի հստակ հասկանալ այն սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն չկա»


Ադրբեջանի արտգործնախարարը, որն այս շաբաթ հանդիպում է ունեցել իր հայաստանցի պաշտոնակցի հետ, հայտարարել է, թե Բրյուսելյան հանդիպումը օգնեց հայկական եւ ադրբեջանական կողմերին ավելի լավ հասկանալ այն սկզբունքները, որոնց վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել:

«Հանդիպումը կառուցողական էր, քանի որ մենք սկսեցինք ավելի հստակ հասկանալ այն հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ չենք կարողանում ընդհանուր լեզու գտնել»,֊ - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Էլմար Մամեդյարովը:

«Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ինչպես է Հայաստանը պատկերացնում ապագան: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը նույնպես ստորագրել է Եվրամիության նոր հարեւանության գործողությունների ծրագիրը: Դա նշանակում է, որ նրանք նույնպես կիսում են նույն եվրոպական արժեքները, որոնք միանշանակ հանգում են այն գաղափարին, որ եթե դու Եվրոպական համայնքի անդամ ես, դու չես կարող օկուպացնել այլ պետության տարածքը, չես կարող էթնիկական զտումներ իրականացնել, քանզի Եվրոպան այդպես չի գործում»,֊ - կարծիք է հայտնել Ադրբեջանի արտգործնախարարը:

«Եթե մենք շարժվենք այդ ուղղությամբ, պարզ կդառնա, որ հնարավոր չէ Կալաշնիկովի միջոցով փոխել սահմանները եւ մարդկանց տեղահանելով որոշել որեւէ տարածքի ճակատագիրը: Արդի աշխարհը այդպես չի ապրում»,֊ - եզրափակել է Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG