Մատչելիության հղումներ

Սկսվեց ռուսաստանյան սպառազինության տեղափոխումը Թբիլիսիից Գյումրի


Այսօր ժամկետից շուտ սկսվեց Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի սպառազինության դուրսբերումը Թբիլիսիից: Առաջին գնացքն ուղեւորվեց Գյումրիի 102֊-րդ ռազմակայան:

Զորախմբի շտաբում ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին հայտնել են, որ մինչեւ տարեվերջ Թբիլիսիից Հայաստան կժամանի ռուսաստանյան սպառազինությամբ բեռնված եւս մի գնացք: Երկու գնացք էլ նախատեսվում է Ադրբեջանի տարածքով հասցնել Ռուսաստան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշեց ժամկետից շուտ սկսել եւ մինչեւ տարեվերջ ավարտել իր զորախմբի դուրսբերումը Թբիլիսիից այն բանից հետո, երբ աշնանը կտրուկ սրվեցին ռուս - վրացական հարաբերությունները:

Թբիլիսիից դուրս է բերվելու 100 միավոր տեխնիկա, 350 տոննա գույք եւ զինամթերք եւ մոտ 390 զինվորական: Թե տեխնիկայի եւ զենքի ո՞ր մասն է տեղափոխվելու Գյումրի՝ չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG