Մատչելիության հղումներ

Jane’s-ի կանխատեսմամբ՝ Եվրամիությանը անդամակցության բանակցությունների դադարեցումը կարող է ձեռնտու լինել Թուրքիայի իշխանություններին


Jane’s հետազոտական կենտրոնի կանխատեսմամբ` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների նույնիսկ մասնակի դադարեցումը կարող է չափազանց բացասաբար ընդունվել այդ երկրում, սակայն միաժամանակ արդյունավետ լինել թուրքական իշխանությունների համար:

Մասնավորապես, ինչպես պարզաբանում է հետազոտական կենտրոնը, ընտրությունների նախաշեմին Կիպրոսի պատճառով բանակցությունների դադարեցման դեպքում վարչապետ Ռեջեփ Էրդողանը կարող է քաղաքական միավորներ շահել իր ազգայնական դիրքորոշման շնորհիվ: Նա կարող է հայտարարել, թե եվրոպացիների սպառնալիքների առջեւ չի զոհաբերել Թուրքիան եւ կիպրոսցի թուրքերին:

Սա կարեւոր է՝ հաշվի առնելով, որ Էրդողանը 2004 թվականի ապրիլին քննադատվում էր Կիպրոսի հարցում համաձայնության գալու պատրաստակամության համար: Բացի այդ, Թուրքիայում աճում են ազգայնական տրամադրությունները եւ նվազում է Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը, ասված է Jane’s-ի վերլուծության մեջ:

Կենտրոնը նշում է, որ եվրոպական շատ երկրներում աճում է հոռետեսությունը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության առումով: Նույնիսկ Եվրահանձնաժողովում նկատվում է տեսակետների փոփոխություն. ֆրանսիացի, ավստրիացի, կիպրոսցի, հույն եւ լյուքսեմբուրգցի հանձնակատարները Թուրքիայի վերաբերյալ զեկույցում կոշտ դրույթներ արձանագրելու կոչ են անում: Անգամ Մեծ Բրիտանիան, որը միշտ աջակցել է Թուրքիայի անդամակցությանը, քննադատում է Թուրքիային իր նավահանգիստները կիպրական նավերի առջեւ չբացելու համար:


Հովհաննես Շողիկյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG