«Ադրբեջանի անկախ մամուլը ենթարկվում է բռնությունների եւ ճնշումների», - հայտարարել է այսօր ԵԱՀԿ֊-ն այն բանից հետո, երբ «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի խմբագրատունը հայտնվել է վտարման վտանգի առջեւ:
ԵԱՀԿ֊-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ավելին անել լրագրողներին պաշտպանելու համար եւ բացահայտել ընդդիմադիր հանդեսի խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանությունը:
Իր հայտարարության մեջ ԵԱՀԿ֊-ն նաեւ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ «Ամերիկայի ձայն», «Ազատություն», BBC ռադիոկայանների եւ օտարերկրյա այլ լրատվամիջոցների հեռարձակումը սահմանափակելու համար:
Ադրբեջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող ընդդիմադիր թերթը՝ «Ազադլիգ»-֊ը, որը լույս է տեսնում 9000 օրինակ տպաքանակով, զգուշացվել է, որ վտարվելու է զբաղեցրած տարածքից, եթե հետին թվով չմուծի հազարավոր դոլարների վարձակալության վարձը:
Ադրբեջանի իշխանություններն առայժմ չեն արձագանքել ԵԱՀԿ֊-ի հայտարարությանը: