«Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի նման երկրների աճն ապահովում է դրամական փոխանցումների ուժեղ հոսքը», - ասված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի զեկույցում:
«Ֆինէքսպերտիզա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Աղվան Միքայելյանը «Բիզնես» պարբերականին ասել է, որ Հայաստանը եւ Ուկրաինան փոխանցումների տեսքով տարեկան դրսից ստանում են 1֊2 միլիարդ, Վրաստանը՝ 2֊4 միլիարդ դոլար:
«Այդ երկրների գրեթե ողջ աշխատունակ բնակչությունն աշխատում է Ռուսաստանում: Նրանք ոչ միայն բանվորներ են, այլեւ գործարարներ: Եվ Ռուսաստանի տնտեսական աճը մեխանիկորեն վերածվում է փողի, որը նրանք փոխանցում են իրենց երկրներ եւ այնտեղ ծախսում»,֊ - փաստում է Միքայելյանը:
Մինչդեռ Եվրոբանկի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը RBK daily թերթին ասել է, որ Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի աճը, բացի դրամական փոխանցումներից, ապահովվում է նաեւ «հումքային արտադրանքի՝ մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի եւ բորսային այլ ապրանքների գների աճի շնորհիվ»:
«Այդ երկրների աճը մեծապես պայմանավորված է նաեւ ներքին սպառման աճող մակարդակով»,֊ - ասել է Բերգլոֆը: