Մատչելիության հղումներ

Բյուլենթ Առընջը Ֆրանսիային կոչ է անում բացել արխիվները


Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենթ Առընջը Ֆրանսիային կոչ է արել բացել իր արխիվները, ինչպես, նրա խոսքերով, արել է Թուրքիան՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության վերաբերյալ «պնդումների»:

Turkish Daily News-ի փոխանցմամբ, Առընջը այդ հայտարարությունն արել է երեքշաբթի օրը խորհրդարանի շենքում օսմանյան արխիվների 160-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Ցուցահանդեսին ներկայացված են Օսմանյան կայսրության արխիվային փաստաթղթեր:

«Բացեք ձեր արխիվները, ինչպես մենք ենք արել», - Ֆրանսիային կոչ է հղել Թուրքիայի խորհրդարանի խոսնակը: - «Ցույց տվեք աշխարհին, թե ինչ եք արել ձեր տիրապետության տակ գտնվող երկրներում: Այդժամ կտեսնենք՝ արդյոք դուք խաղաղություն եւ անդորր տվե՞լ եք տարբեր դավանանքների եւ ազգերի բոլոր ներկայացուցիչներին»:

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը Թուրքիայի խորհրդարանը հակադարձեց Ֆրանսիայի կողմից Ալժիրում իրականացված «ցեղասպանությունը» ճանաչելու հարցի քննարկումներով, որոնք մինչ օրս շարունակվում են հատուկ ստեղծված խորհրդարանական ենթահանձնաժողովում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG