Այսօր Հայաստանի գլխավոր դատախազությունը խոստացել է լրացուցիչ քննություն սկսել «Ժառանգություն» կուսակցության համակարգչից տեղեկատվություն գողանալու հետ կապված հանգամանքների վերաբերյալ:
Ինչպես հողորդում է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցության մամլո ծառայությունը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Կարապետ Կարապետյանը գրավոր պատասխան է ներկայացրել, ըստ որի «համակարգչահենների» նկատմամբ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ տարբեր ատյանների` ավելի վաղ կայացրած որոշումները վերացվել են եւ լրացուցիչ քննություն է սկսվել:
Պատասխանը ստացվել է այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա համախոհները այսօր հավաք էին կազմակերպել գլխավոր դատախազության շենքի դիմաց:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին «Ժառանգություն» կուսակցությունից, համակարգչից տեղեկատվության գողությունը տեղի է ունեցել այս տարվա մարտի 8-֊ին՝ 4 օր անց այն բանից հետո, երբ կնքվել էր կուսակցության գրասենյակը Երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում: