Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ ընտրական հանձնաժողովների անդամներ պետք է նշանակեն միայն խմբակցությունները


Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը պաշտոնական շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առանձին նախագիծ, որը որպես համահեղինակներ ստորագրել են ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների քարտուղարներ Գրիգոր Հարությունյանն ու Ալեքսան Կարապետյանը:

Ընդդիմադիր «Օրինաց երկիր»-ը այդ նախագծին չի միացել՝ խորհրդարանական մեծամասնության հետ մնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մյուս նախագծի համահեղինակ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Շավարշ Քոչարյանը, ներկայացված նախագծի էությունն այն է, որ հանձնաժողովների անդամներ են նշանակում միայն խորհրդարանական խմբակցությունները:

«Կազմը պետք է լինի 12, եւ ներկա պայմաններում յուրաքանչյուր խմբակցություն կներկայացնեն 2-ական ներկայացուցիչ»,֊ - փաստեց Շավարշ Քոչարյանը:

Երկրորդ առանցքային խնդիրը, Շավարշ Քոչարյանի խոսքերով, հանձնաժողովների ղեկավար կազմի ձեւավորումն է: Ըստ իրենց նախագծի, տեղամասերը համարակալվում են, կենտ համարներում նախագահը ընտրվում է մեծամասնության՝ իշխանական թեւի կողմից, իսկ տեղակալն ու քարտուղարը՝ ընդդիմության կողմից, զույգ համարներում՝ հակառակը: Քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միակն է, այնտեղ դա արվում է վիճակահանությամբ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG