Մատչելիության հղումներ

Էրդողանը կշարունակի ղեկավարել «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը


Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ շաբաթ օրը Անկարայում կայացած համագումարի ժամանակ կուսակցության նախագահ է վերնըտրվել երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ, համագումարի 1332 պատվիրակներից 1330-ը քվեարկել են առաջադրված միակ թեկնածուի՝ Էրդողանի օգտին:

«Մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու», - հայտարարել է Էրդողանը՝ շնորհակալություն հայտնելով իր կուսակցության ներկայացուցիչներին: - «Միասին մենք կհաղթահարենք մեր առջեւ ծառացած արգելքները»:

Համագումարի ընթացքում նախատեսված տոնական շատ միջոցառումներ չեղյալ են հայտարարվել, քանի որ նույն օրը Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հուղարկավորությունն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG