Մատչելիության հղումներ

Ուսանողական պրակտիկան «ոչ մի օգուտ չի տալիս»


Վալերի Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի մանկավարժական պրակտիկայի ղեկավար Դոնարա Ռշտունին «Մաքս Լիբերտին»-ի հետ հարցազրույցում նշեց, որ հատկապես ապագա մանկավարժի համար մեկ ամիսը ուղղակի անընդունելի է: Այդ ժամանակահատվածում ուսանողները հազիվ հասցնում են ընտելանալ:

«Խորհրդային ժամանակներում պրակտիկան բավականին երկար էր ու կրթության եւ գիտության նախարարությունը մեծ ուշադրություն էր դարձնում դրա վրա: Ամեն համալսարանի եւ ֆակուլտետի համար կազմվում էր հատուկ պլան, իսկ հիմա ամեն մի համալսարան ստիպված է ինքը մտածել պրակտիկայի կազմակերպման մասին, պայմանավորվել տնօրենների հետ, քանի որ նախարարությունը չի խառնվում այդ հարցերին: Նաեւ նշեմ, որ տնօրենները կարող են եւ հրաժարվել», -ասում է Դոնարա Ռշտունին:

Ուսանողները եւս կարծում են, որ ուսանողական տարիներին ձեռք են բերում միայն տեսական գիտելիքներ եւ բոլորովին պատրաստ չեն ավարտելուց հետո անցնել աշխատանքի, քանի որ շատ բաներ չգիտեն, որոշ ուսանողներ սովորում են մանկավարժական ֆակուլտետի արդեն 3-րդ կուրսում եւ գաղափար անգամ չունեն, թե ինչպես են փակում աշակերտների քարորդները:

Տիկին Դոնարան հավելում է, որ ուսանողական պրակտիկան չեն կարողանում երկարացնել ուսումնական ծրագրերի պատճառով, որոնք բավականին հագեցած են եւ, եթե ուսանողներն ավելի երկար պրակտիկայի գնան, հետ կըկնկնեն իրենց դասերից եւ չեն էլ կարողանա պատշաճ մակարդակով պատրաստվել պետական քննություններին ու դիպլոմային աշխատանքներին:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG