Մատչելիության հղումներ

Կոսովոյի կարգավիճակի հարցով ՄԱԿ-ը որոշում կընդունի Սերբիայի խորհրդարանական ընտրություններից հետո


ՄԱԿ-ը ուրբաթ օրը հաղորդել է, որ Կոսովոյի կարգավիճակի հարցով որոշում կընդունի Սերբիայում հաջորդ տարվա հունվարի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Կոսովոյի բանակցությունների հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Մարթի Ահթիսաարին ասել է, որ «Կոսովոյի վերաբերյալ որոշումը կընդունվի առանց ուշացման՝ անմիջապես սերբական ընտրություններից հետո»:

Կոսովոյի բնակչության մեծամասնությունը պահանջում է այդ երկրամասի համար քաղաքական լիիրավ անկախություն Սերբիայից:

Նախորդ օրը Կոսովոյի վարչապետ Ագիմ Չեկուն ասել է, որ Կոսովոյի խորհրդարանն անկախություն կհռչակի նույնիսկ այն դեպքում, եթե ՄԱԿ-ը դա չճանաչի:

Վերջերս Սերբիայում ընդունվել է նոր սահմանադրություն, որում Կոսովոն հռչակվում է Սերբիայի անբաժան մաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG