Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Գազպրոմ»-ի գործողությունները դեմ են միջազգային առեւտրի սկզբունքներին»


ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, թե Վրաստանին ռուսական «Գազպրոմ» ընկերության ներկայացրած վերջնագիրը դեմ է միջազգային առեւտրական համագործակցության սկզբունքներին:

«Չեմ կարող հիշել մի օրինակ, երբ մի երկիր մեկ այլ երկրի սպառնա բարձրացնել գազի գինը կամ դադարեցնել գազամատակարարումը, եթե այն հրաժարվի վաճառել իր էներգետիկ ակտիվները», - «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Բրայզան:

«Վրաստանը պատճառ չունի զիջելու իր գազատար համակարգը: Այն ինքնիշխան պետություն է՝ ինքնիշխան կառավարությամբ», - շարունակել է նա: - «Վրաստանը ավելի վաղ հրաժարվել է վաճառել իր էներգետիկ ակտիվները՝ չմեծացնելու համար իր կախվածությունը Ռուսաստանից»:

Պաշտոնական Թբիլիսին հրաժարվել է էժան գնով ռուսական գազ ստանալու դիմաց վաճառել իր գազատար համակարգը եւ «Գազպրոմ»-ի առաջարկը որակել է «քաղաքական շանտաժ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG