Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հացադուլ են հայտարարել ընդդիմադիր 6 պարբերականների խմբագիրներ


Ադրբեջանում ընդդիմադիր 6 պարբերականների խմբագիրներ հինգշաբթի օրվանից հացադուլ են հայտարարել:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը վկայակոչել է «Ազադլիգ»-ի խմբագիր Քանիմաթ Զահիդովին, որն ասել է, թե «խմբագիրները բողոք են հայտնում Ադրբեջանում խոսքի ազատությունը ոտնահարելու եւ անկախ մամուլի վրա ճնշում բանեցնելու դեմ»:

Վերջերս իշխանությունները սպառնացել են «Ազադլիգ» թերթի խմբագրակազմին վտարել զբաղեցրած գրասենյակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG