Եվրամիությանը անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը, որը հրապարակվեց չորեքշաբթի օրը Բրյուսելում, «Արտաքին հարաբերություններ» բաժնում քննադատում է Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունների առումով:
«2005 թվականի ապրիլին Թուրքիայի վարչապետի եւ Հայաստանի նախագահի միջեւ պաշտոնական նամակագրությունից հետո, Հայաստանի հետ հարաբերություններում շոշափելի զարգացումներ չեն եղել», - ասված է զեկույցում: - «Թուրքիան չի բացել իր սահմանը Հայաստանի հետ: Դա շատ կարեւոր առաջընթաց քայլ կլիներ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Սահմանի բացումը օգտակար կլիներ երկու կողմերի համար, հատկապես առեւտրի բնագավառում»:
Զեկույցը քննադատում է Թուրքիային քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիման վրա ազատ խոսքը սահմանափակելու համար: Վկայաբերվում են մի շարք օրինակներ, այդ թվում՝ հայազգի լրագրող, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին 6 ամսվա պայմանական ազատազրկման դատապարտելու դեպքը: