Մատչելիության հղումներ

Ռուսաստանի անվտանգության մարմինները օպերատիվ տեղեկություններ ունեն ծրագրվող ահաբեկչությունների մասին


Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշեւն ասել է, որ օպերատիվ տեղեկությունների համաձայն, ահաբեկիչները ծրագրում են պայթեցումներ իրականացնել Վոլգոդրադի, Ռոստովի, Սարատովի մարզերի, ինչպես նաեւ Դաղստանի հիդրոէլեկտրակայաններում: Հակաահաբեկչական կոմիտեի նիստում Պատրուշեւը հայտարարել է, որ «նման վտանգը շատ իրական է»:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Պատրուշեւը շեշտել է, որ «նշված շրջաններից որեւէ մեկում սպառնալիքի իրագործումը կհանգեցնի աղետալի հետեւանքների, տնտեսական լուրջ վնաս կհասցնի, կաթվածահար կլինի ամբողջ շրջանի գործունեությունը, կզոհվեն մեծ թվով մարդիկ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG