Սադամ Հուսեյնին նորից պետք է տեղափոխեն դատարան: Այսօր սկսվում է Իրաքի նախկին բռնակալի մյուս դատավարությունը՝ նրան մեղադրում են երկրի քուրդ բնակչության ցեղասպանության մեջ:
Կիրակի օրը, երբ հաղորդվել է Սադամին մահապատժի դատապարտելու լուրը, Իրաքի հյուսիսում բնակվող քրդերի ավաններում տոնակատարություններ են սկսվել: Քրդստանի հայրենասիրական միությունը նվերներ է բաժանել Սադամի բռնություններից տուժած ընտանիքներին:
1987-88 թվականներին Սադամի ռեժիմն իրականացրել է այսպես կոչված «Անֆալի գործողությունը», որի ընթացքում բանակն ավերել է քրդերի գյուղերը, միայն Հալաբյա շրջանում 5 հազար քուրդ է սպանվել: Ենթադրվում է, որ Անֆալի գործողությանը զոհ է դարձել ընդհանուր առմամբ 50-ից մինչեւ 100 հազար քուրդ: Հուսեյնը պնդում էր, թե քրդերն Իրանի հետ պատերազմում իրանական կողմին են օգնել:
Ցեղասպանության մեղադրանքով Սադամին կդատապարտեն մահվան: Առաջին գործով՝ Դուջաիլ ավանում 148 մարդու սպանության մեղադրանքով, նա արդեն մահվան է դատապարտվել:
Սադամի փաստաբաններն ասել են, թե բողոքարկելու են դատավճիռը, սակայն Իրաքում համոզված են, որ այն կմնա ուժի մեջ, եւ Սադամին կախաղան կբարձրացնեն:
Հուսեյնն ամռանն ասել էր, թե ինքը ոչ թե շարքային քրեական հանցագործ է, այլ զինվոր, եւ մահապատժի դեպքում կնախընտրեր գնդակահարվել, այլ ոչ թե կախաղան հանվել: Սակայն Իրաքում ենթադրում են, որ դատարանը Սադամին այդ «պատվին» չի արժանացնի, եւ բռնապետի կյանքը կավարտվի կախաղանով:
Արմեն Քոլոյան, Պրահա