Մատչելիության հղումներ

Տաջիկստանում նախագահական ընտրություններն անցնում են առանց ընդդիմության


Այսօր Տաջիկստանում նախագահական ընտրություններ են անցկացվում: Թեկնածուներ են առաջադրել երկրի 8 կուսակցություններից 5-ը, այդ թվում՝ կառավարող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն առաջադրել է իր առաջնորդ եւ Տաջիկստանի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնովի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, քաղաքական ընդդիմությունն ընտրություններին չի մասնակցում:

Տաջիկստանում եւ արտասահմանում այդ պետության ներկայացուցչություններում բացվել է 3 հազար 200 հարյուր ընտրական տեղամաս:

Երկրի 7 միլիոն բնակիչներից ընտրելու իրավունք ունեն 3 միլիոն 200 հազարը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, կեսօրից հետո Տաջիկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրությունները կարելի է կայացած համարել, քանի որ արդեն քվեարկել էր ընտրողների ավելի քան 65 տոկոսը՝ պահանջվող 50 տոկոսից ավելիի փոխարեն:

Ընտրված կճանաչվի այն թեկնածուն, որը կստանա քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելիի ձայները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոստացել է քվեարկության նախնական արդյունքները հրապարակել երեքշաբթի առավոտյան:

Տաջիկստանում քչերն են կասկածի տակ առնում երկրի գործող նախագահի հաղթանակը ձայների մեծ տարբերությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG