Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան «ՎիմպելԿոմ»-֊ը պատրաստ է գնել «ԱրմենՏել»-֊ը մոտ 490 միլիոն դոլարով


Բջջային կապի ռուսաստանյան օպերատոր «ՎիմպելԿոմ» ընկերությունն այսօր հայտարարել է, որ պատրաստ է հունական OTE ընկերությունից 490 միլիոն դոլարով գնել «ԱրմենՏել»-֊ի բաժնետոմսերի 90 տոկոսը:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ի վկայությամբ՝ «ՎիմպելԿոմ»֊-ը համաձայնել է գնել «ԱրմենՏել»-֊ի բաժնետոմսերի 90 տոկոսը 436 միլիոն դոլարով, ինչպես նաեւ` իր վրա վերցնել «ԱրմենՏել»-֊ի 40-֊միլիոնանոց պարտքը:

Ըստ ամերիկյան գործակալության՝ «ԱրմենՏել»֊-ն ունի 600 հազար ֆիքսված կապի եւ 400 հազար բջջային կապի բաժանորդ:

«ԱրմենՏել»֊-ը, որը վերահսկում է Հայաստանի բջջային կապի շուկայի մոտ 40 տոկոսը, ուժեղ դիրքեր է զբաղեցնում հայկական շուկայում, եւ մենք կաշխատենք էլ ավելի ամրապնդել այդ դիրքերը»,֊ - ասել է «ՎիմպելԿոմ»-֊ի ղեկավար Ալեքսանդր Իզոսիմովը:

«ՎիմպելԿոմ»֊-ը գործունեություն է ծավալել Ռուսաստանում եւ Ղազախստանում, իսկ վերջերս մտել է նաեւ Ուկրաինայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Վրաստանի բջջային կապի շուկաները` ընդգրկելով գրեթե 240 միլիոն բնակիչ:

«ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 10 տոկոսի սեփականատերն է Հայաստանի կառավարությունը, որը երեկվա իր նիստում բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցել է տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին:

«ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի վաճառքի մրցույթը իրականացնում է HSBC բանկը, վերջնական որոշումը պետք է կայացնի Հայաստանի կառավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG