Մատչելիության հղումներ

«Ռուսնեվտ»-ը 150 միլիոն դոլար է ներդնում Ադրբեջանի երկու նավթահանքերում


«Ռուսնեվտ» ռուսաստանյան նավթային ընկերության նախագահ Միխայիլ Գուցերիեւն ու Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը Բաքվում ստորագրել են պայմանագիր Ադրբեջանում Գովսանի եւ Զիխ նավթահանքերի վերականգնման ու շահագործման մասին:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, «Ռուսնեվտ»-ը 150 միլիոն դոլար է ներդնելու եւ ստանալու է այդ հանքատեղիների արժեթղթերի 75 տոկոսը:

Ենթադրվում է, որ անցյալ դարի 30-ական թվականներից շահագործվող այդ երկու հանքերում դեռ կարելի է արդյունահանել մինչեւ 12 միլիոն տոննա նավթ:

Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի առաջին փոխվարչապետ 3ագուբ Էյուբովը, էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Նատիգ Ալիեւը, Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Վալեխ Ալեսքերովը, Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վասիլի Իստրատովն ու պաշտոնատար այլ անձինք:

«Ռուսնեվտ»-ի տարածած հաղորդագրությունում ասվում է նաեւ, որ կողմերը բարձր են գնահատում ռուսական եւ ադրբեջանական ընկերությունների համագործակցության հեռանկարը: Ռուսական ընկերությունը պարտավորվել է խոշոր գումարներ հատկացնել այդ հանքավայրերի բնապահպանական խնդիրները լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG